22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով

Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: «Խորին ցավակցություն ենք հայտնում մեր […]

Բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, կենսամակարդակի բարձրացումը, աղքատության հաղթահարումը եղել են պետության կողմից վարվող քաղաքականության գերակայությունների շարքում». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Այս կարգախոսով է առաջնորդվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումների և պետականաշինության տասը տարիների ընթացքում։ 2008-2018 թվականներին կատարված աշխատանքներից կարևոր է առանձնացնել սոցիալ-տնտեսական զարգացման շրջանը։ Տնտեսությունը դիմակայել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամին, վերականգնվել և արձանագրել […]

Աստվածահաճո՞, թե՞ մարդահաճո կյանքով ենք ապրում

Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, որովհետև այսօր ես պետք է քո տանը գիշերեմ»,- այս խոսքերով Քրիստոս դիմեց մի մարդու, որը շատ էր ցանկանում տեսնել Իրեն և դրա համար, ասես մի պատանի, բարձրացել էր ժանտաթզենու ծառը (Ղուկ. 19:1-11): Այդ անձը մեծահարուստ Զակքեոսն էր, ով իր հարստությունը դիզել էր քաղաքային մաքսատան գլխավոր մաքսապետի պաշտոնը վարելու արդյունքում: Նրան վստահված […]

«Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, […]

Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը 《Խայփալու》կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի […]

Կգա մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովումը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները: Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին: 4 տարի գրեթե […]

Ամոթ է, պարոնայք… ամոթ է․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երկու օր առաջ, այսպես կոչված, սորոսական գրեթե բոլոր կառույցները համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Այսօր արդեն կարելի է 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ հայտարարությունը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. ապահովել սեփական «ալիբի», որպեսզի ապագա մեղադրանքների ժամանակ ասեն.«Մենք պայքարել ենք»: Գոնե ինձ […]

Հերթական անգամ մեզ խաբեության են մատնում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ: Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման […]

Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը կգործուղվի Մանամա․ «Հրապարակ»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 11-15-ը կգործուղվի Մանամա (Բահրեյնի Թագավորություն), իսկ մարտի վերջին՝ Գերմանիա։ Բահրեյն այցի նպատակը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելն է։ Ուշագրավ է, որ 11 հոգանոց պատվիրակության կազմում ԱԺ նախագահն ընդամենը երկու պատգամավոր է ընդգրկել՝ իր նախկին խորհրդական Հասմիկ Հակոբյանին եւ ՔՊ-ից Ծովինար Վարդանյանին, մյուս ութն աշխատակազմից են՝ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված