22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամոթ է, պարոնայք… ամոթ է․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու օր առաջ, այսպես կոչված, սորոսական գրեթե բոլոր կառույցները համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Այսօր արդեն կարելի է 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ հայտարարությունը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. ապահովել սեփական «ալիբի», որպեսզի ապագա մեղադրանքների ժամանակ ասեն.«Մենք պայքարել ենք»: Գոնե ինձ հասկանալի է, որ այսօր այդ «պայքարը» կրում է բացարձակ իմիտացիոն բնույթ, որովհետև բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են ԻՐԱԿԱՆՈւՄ պայքարում այդ նույն կազմակերպությունները Թեղուտի, Մաշտոցի պուրակի, Էլեկտրիկ Երևանի, օտարալեզու դպրոցների, նույն այդ Ամուլսարի և վերջապես, 2018թ «թավշյա հեղափոխության» ժամանակ: Տեսել ենք, թե ինչպիսի մեդիա ռեսուրս էր միացվում և ինչքան մարդ էր լցվում փողոցներ: Իսկ այսօր, երբ այդ կազմակերպությունների շատ անդամներ աշխատում են կառավարությունում և ԱԺ-ում՝ ընդամենը ձևական բնույթի մի հայտարարություն… հետագա մեղադրանքներին ֆորմալ պատասխան ունենալու համար:
Ամոթ է, պարոնայք… ամոթ է:
Հ.Գ. Հետաքրքիր է, Կառավարությունում և Աժ-ում աշխատող սորոսականները գոնե ֆորմալ առումով միացե՞լ են այդ հայտարարությանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ