18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

«Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին և´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, և´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն: Նշեմ, որ այս միտումը դրսևորվում է առնվազն վերջին 20 օրվա […]

Միակ բանը, որով կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց․ «Ժողովուրդ»

2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Փաստորեն, երեկ լրացավ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 1 տարին, սակայն այս մեկ տարվա ընթացքում դժվար է անգամ մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը: Նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի […]

Կառավարությունը մերժել է ընդդիմության առաջարկները․ «Ժողովուրդ»

ՀՀ կառավարությունը շարունակում է պրակտիկան, երբ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների առաջարկները չեն ընդունվում եւ մնում են թղթի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել […]

Հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով․ «Հրապարակ»

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը։ Ալիեւը Մյունխենում խոստացել էր բանակցող նշանակել եւ նշանակել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին։ Ներկա է եղել նաեւ «Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամեդովը։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱԽ նախկին աշխատակից Սերգեյ Մարտիրոսյանը եւ Կաշենի հանքի տերը։ […]

Նիկոլ Անհողի եղբայր Արտակը դժգոհ է Նիկոլից… Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլ Անհողի եղբայր Արտակը դժգոհ է Նիկոլից, քանի որ 5 տարվա մեջ մարդ չի նստեցրել… Արտակն այսպիսով, նախ փաստում է, որ եղբայրը ստախոս և դեմագոգ է ու իր խոստումները չի կատարել… Բայց այս խնդիրն ունի իր հակառակ կողմը. շատերին, ում Նիկոլ Անհողը պետք է նստեցներ հիմա մոլի նիկոլականներ […]

Զգուշություն չարի հարձակումներից

Եվ այս բո­լո­րի վրա ա­ռե՛ք ­հա­վա­տի վա­հա­նը, ո­րով պի­տի կա­րո­ղա­նաք հանգց­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը: Եվ ա­ռե՛ք փր­կության սա­ղա­վարտն ու Հո­գու սու ­սե­րը, որ է Աստ­ծու խոսքը (Ե­փես. Զ 10)։ Երբ ցան­կա­նում ես ըն­թեր­ցել, զգո՛ւյշ­ ե­ղիր, որ թշնա­մին չխան­գա­րի քեզ` վհա­տության մեջ գցե­լով կամ մտաց­րություն ա­ռա­ջաց­նե­լով կամ էլ ա­սե­լով. «Նախ այս կամ այն գործն ա­րա, […]

Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը. մանրամասներ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է […]

Ադրբեջանական կողմի հետ 4 հարց է քննարկվել. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացնում

Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր, այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը: Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի