23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում գործել է 5-րդ շարասյուն։ «Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի […]

ՌԴ-ն դեմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը․ «Հրապարակ»

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, […]

Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին. Վահե Հովհաննիսյան

Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։ Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, […]

Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ․ 168․am

168․am-ը հղում անելով Իրանի Զինուժին մոտ կանգնած տելեգրամային ալիքներից մեկին` КСИР-ին, լուսանկար է հրապարակել և գրել, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր զինտեխնիկա են տեղափոխում դեպի Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ: Տելեգրամային ալիքը նաև տեղեկացնում է, որ ըստ իրենց աղբյուրների` Ադրբեջանի զինված ուժերի շարժը նկատվում է շփման գծի ողջ երկայնքով` ինչպես Հայաստանում, այնպես էլ […]

Փաշինյանը սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է: Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը: […]

Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան․ «Ժողովուրդ»

Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տեւել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել: Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի […]

Սահմանապահ է ինքնասպան եղել․ «Հրապարակ»

Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որեւէ հաղորդագրություն չեն տարածել։ Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈւ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի