Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այդ մասին հայտնում են […]
Արթուր Թովմասյանը գրում է. «1920 թվականի գարունը Հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Շուշիի հայ բնակչության դաժան կոտորածի ամիս, որը իրականացրեցին Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կանոնավոր թուրքական բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ միասին։ 103 տարի առաջ, մարտի 22-26, ադրբեջանցիք սկիզբ դրեցին Շուշիի հայերի ծեղասպանության հիմքը: Սպանվեց շուրջ 20 հազար հայ, քանդվեց 7 հազար տուն, թալանվեց […]
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ.Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ հայ զինծառայողի գտնվելու վայրն է միայն հայտնի, նրա վերադարձման մասին խոսք չկա: «Տոգարմա» տելեգրամյան ալիքը […]
Մարտի 22-ին, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, […]
Հավատքով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Այն մարդուն տրված պարգև է իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար։ Հավատքի մեծությունը և զորությունը ներկայացնում է Հին Ուխտը։ Մովսեսն իր հավատքով ճեղքեց, բաժանեց ծովը և փրկության առաջնորդեց իր ժողովրդին։ Հեսուն նույնպես հավատքով բաժանեց Հորդանան գետը և անցկացրեց Իսրայելի որդիներին, ինչպես Մովսեսը արեց, իր […]
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում։ Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու։ Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»։ Կներեք այս բառիս […]
Նարեկ Սամսոնյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պատերազմի մասին բոլոր բոթերը խոսում են մեր՝ որպես հասարակություն մեդիաԱնգրագետ լինելու մասին: Լավ ո՞նց կարելի ա «պատերազմ ա լինելու, էսա սկսում ա, պատրաստվեք..» ու նմանատիպ տեքստեր գրել ֆեյսբուքում, եթե անգամ դա ճիշտ լինի: Ենթադրենք էդ տեղեկությունները ճիշտ են, հիմա դրա մասին ֆեյսբուքում գրելուց ի՞նչ են շահում գրողները, ի՞նչ […]
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Արցախգազ» ընկերությունը։ Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին: