28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը՝ արգելափակել սոցցանցերը. Հրապարակ

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։ Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։ Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ […]

Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է. ռեստորանում՝ խորովածով-բանով են սեմինար անում. Հրապարակ

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: […]

Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի: Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, […]

Իշխանական վերնախավը ամանորյա քեֆերի մեջ է. Հրապարակ

Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ […]

Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին. Այդ օրվանից տղաներին հետապնդում են իրավապահները. պատգամավոր

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես… Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ […]

Մեծ խառնակչություն թիմակիցների նկատմամբ. Հրապարակ

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաեւ՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։ Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին եւ ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը […]

Աղոթք հայ ժողովրդի համար

Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդի սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը: Բազմողորմ Տեր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով:   Տեր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս` տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, […]

Սպասիր

Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասի՛ր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասի՛ր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասի՛ր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է և կցանկանաք հանձնվել…, հիշե՛ք գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախին, ով բազում դժբախտություններից հետո էլ շարունակեց ստեղծագործել: Բախի անձնական կյանքը նման էր իսկական դրամայի. նա 10 տարեկան էր, երբ կորցրեց ծնողներին՝ հանձնվելով ավագ եղբոր խնամատարությանը, ումից էլ ստացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի