Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։ «Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։ Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։ Իսկ հիմա ցանկանում եմ […]
Ամանորի շնորհավորանքներով և «Ռուսաստան» ու «2023» գրություններով 9 մատանի է պատրաստվել հատուկ գագաթնաժողովի համար, հայտնում է «Пул Первого» թելեգրամ-ալիքը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթնաժողովում ելույթ է ունեցել այդ մատանին մատին։
Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու դրան Հայաստանի և Արցախի արձագանքն ապացույցն է, որ մենք մշտապես ուշացած ենք արձագանքում փաստերին՝ նախապես գործողություններ չնախաձեռնելով դրանք կանխելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ադբրբեջանական քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը՝ […]
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։ Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ։ Տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցել է նաեւ կինը եւ փոքրիկ Արփին։ Նրա հետ նաեւ պաշտոնական պատվիրակություն էր մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ ընդհանուր առմամբ 11 հոգի։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Եսթեր Սահակյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես […]
Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, […]
Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը: Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, […]
Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի […]