ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տևել է ավելի քան 7 ժամ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդները Սանկտ Պետերբուրգում սկսել են ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Մեկնարկից առաջ հյուրերից յուրաքանչյուրին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: