11 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2022

Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ղրիմն ու Դոնբասը կմնան ՌԴ-ում. Time

4934A54D-A707-4126-8A4E-6F7A183A6AD8

Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ղրիմն ու Դոնբասը կմնան Ռուսաստանի Դաշնության կազմում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Time ամսագիրը: «Արևմտյան երկրները Ուկրաինային մղում են բանակցությունների: Ուկրաինան լիարժեք հաղթանակի չի հասնի: Ղրիմը, Ուկրաինայի հարավը և արևելքը կմնան ռուսական: Զելենսկին պետք է հասկանա դա և շատ չպահանջի փոխզիջումներ»,- գրել է ամսագիրը:

Սերգեյ Սուրովիկինը ոչնչացնում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հրամանատարների բոլոր պլանները. փորձագետներ

70EA33CB-6A85-4C79-A8CA-F5D688716558

Ռազմական փորձագետները վստահ են, որ գեներալ Սուրովիկինի նոր ռազմավարությունն արդեն իսկ ստիպել է ՆԱՏՕ-ին վերանայել հեռահար զենքի մատակարարման իր ծրագրերը։ Նրանք տեսնում են, որ ժամանակակից սպառազինությունը ուկրաինացի զինվորականներին այնքան էլ չի օգնում։ «Կլեշչեևկայի գրավումն արդեն իսկ հնարավորություն է տալիս մեր զորքերին առաջ շարժվել դեպի Չասով Յար և կտրել այնտեղ հաստատված հակառակորդի մատակարարման գծերը, իսկ Կուրդյումովկայի […]

ՔՊ քաղաքական բանդայի հետ քննարկման ենթակա անվտանգային միակ թեման` իրենց շեֆերի քաղաքական և իրավական պատասխանատվության հարցերն են. Արտակ Զաքարյան

D3A983D9-BD97-47FC-808B-7597E0C10805

Զավեշտ: Պատկերացնու՞մ եք, ՔՊ-ական մի պատգամավոր, իրեն նեղություն է տվել ու հոդված գրել, որտեղ իբր ներկայացրել է իր «տեսլականը» Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ: И смех и грех… Հիմքից միտումնավոր ավիրել ու զոհաբերել են պաշտպանական համակարգը, հիմա էլ իբրև մտածում են «լիարժեք վերափոխման մասին»: Հոդվածից երևում է, որ տեսականորեն` այստեղից այնտեղից […]

Դա կարևոր է հենց ՀՀ-ի համար․ Զասը՝ ՀՀ-ին օգնության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ

890DDA8C-6828-40EC-956C-878247E60A31

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Դա կարևոր է հենց Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Ստանիսլավ Զասը կազմակերպության ԽՎ-ի Մոսկվայում կայացած նիստում: «ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը, հուսով եմ, որ որոշակի ճշգրտումներից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ […]

«Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը». Շարմազանով

33FDFCCB-56BD-4BBA-8E81-4E9F1E3412EB

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը, իսկ մարդիկ կան դեռ ընդդիմության ընդդիմություն են խաղում։ Չեմ եղել ո՛չ ՀՓՇ-ի և ո՛չ էլ Դիմադրության շարժման ղեկավարներից, գլխավոր հարթակներից խոսելու հատուկ առիթներ էլ չեմ ունեցել, եղել եմ պայքարողների շարքում, բայց փորձել եմ «բոչկա չգլորել» խորհրդարանական ընդդիմության վրա։ Եթե ձախողվել ենք, ապա […]

«Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում». Տիգրան Աթանեսյան

Atanesyan-Armen-Ashotyan

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ […]

«Մեծ կռիվ է հասունանում». Վարուժան Գեղամյան

14437D4F-07B3-4350-A8BE-D6452BBD07DE

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետն անցնելու (այսինքն` Արաքսը) և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի