29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

«Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը». Շարմազանով

33FDFCCB-56BD-4BBA-8E81-4E9F1E3412EB

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը, իսկ մարդիկ կան դեռ ընդդիմության ընդդիմություն են խաղում։ Չեմ եղել ո՛չ ՀՓՇ-ի և ո՛չ էլ Դիմադրության շարժման ղեկավարներից, գլխավոր հարթակներից խոսելու հատուկ առիթներ էլ չեմ ունեցել, եղել եմ պայքարողների շարքում, բայց փորձել եմ «բոչկա չգլորել» խորհրդարանական ընդդիմության վրա։
Եթե ձախողվել ենք, ապա ձախողվել ենք բոլորս, բոլորս… Նրանք, ովքեր դեմ են նիկոլիզմի իշխանությանն այս պահին ձախողված ենք, քանի որ Հայաստան աշխարհն աստիճանաբար օկուպացվում է թշնամու կողմից, իսկ նիկոլիզմը Եվրոտեսիլի է պատրաստվում։
Կրկնում եմ՝ թշնամին չի թաքցնում պատերազմ սկսելու մտադրությունը, իսկ նիկոլիստական ռեժիմը տոնակատարությունների մեջ է…
Ո՞ւմ ձեռքն ու ոտքն է կապած, հիմա էլ հո փողոցային պայքար չկա, գնացեք պայքարեք ու հանեք Նիկոլին, եթե տենց լավ ձևերը գիտեք։
Թե բա ընդդիմությունը թող իր տեղը զիջի նոր ընդդիմությանը։ Մետրո է ի՞նչ է, որ զիջեն։ Եկեք պայքարեք ու վերցրեք ձեր տեղը: Էդ խելքին ենք եղել, որ մինչ օրս նիկոլիստական իշխանությու կա, իսկ պետականություն էլ գրեթե չկա։
Հ. Գ. Կարո՞ղ եք հեռացնել նիկոլիզմը, հալալ լինի ձեզ, ասել ռուսին՝ «ֆլագ վամ վ ռուկի»»։

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ