« Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են պառակտել հայ ժողովրդի միասնությունը». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն […]