21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2022

Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Նամակը՝ ստորև. «Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների […]

Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ. ազատագրումը նորից էր սկսվելու. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ: Ազատագրումը նորից էր սկսվելու:   Մյուս կողմից էլ վստահաբար այս ամենը տեղի չէր ունենա, քանզի Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու դեպքում Արցախի հարցը 2020թ. դրությամբ լուծված էր լինելու` […]

Արմեն Աշոտյանը դիմել է միջազգային հանրությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցերի իր էջերում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման փաստի վրա: «Արցախի ժողովուրդը վտանգի տակ է Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրանքների պատճառով: 120 000 խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը պետք է ոչ միայն անհապաղ վերացնել, այլև ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը»,- գրել է նա:   […]

Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի. ՀՀԿ

Հարգելի հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։   Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ […]

Բաքուն ցանկանում է՝ խաղաղապահները ուժ կիրառեն, որ նրանց վրա ագրեսորի պիտակ փակցնեն. Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականցվող ակցիան՝ սադրանքը, ինչի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ փակ է Բերձորի միջանցքը, նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշում է, որ ադրբեջանցիները ցանկանում են հասնել նրան, որ խաղաղապահները ուժ կիրառեն, ինչից հետո ի լուր աշխարհի կհայտարարեն, թե «ռուսներն […]

Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ձեր գործառույթն երեւի միայն թուրք կոչվելուց չվիրավորվելն ու հայրենիքը թշնամուն տալն է։ Դե հերիք բոլ է , էլի, կապիտուլյանտներ։   Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք։ Հայաստանում հո ունեք, հետո ի՞նչ։   Հայաստանի տարածքի 160 քառ.կմ օկուպացված […]

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Ժաննա Անդրեասյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի