08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2022

ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): […]

Փաշինյանը կգնա նոր ընտրությունների՝ ընդդիմության դաշտը գրավելուց հետո՝ իր 2-րդ կապիտուլյացիան լեգիտիմացնելու նպատակով. Շարմազանով

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև: Իրավիճակը փակուղային չէ, այլ կործանարար. ազատ անկման վիճակում ենք: Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել, ստորագրել է, հիմա հանկարծ հասկացել է, որ խաղաղության դարաշրջանը բլե՞ֆ է: Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի […]

Որքա՞ն է նստել Ալեն Սիմոնյանի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

«Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ […]

«Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում: Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 145. «Ժողովուրդ»

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական»,- երեկ հայտնել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ընդ որում՝ հանձնաժողովում ոչ բոլորն են համակարծիք եղել համակարգ չփոխելուն: 2019 թվականի մարտին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, […]

«Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին: Մինչ հոդվածի բուն բովանդակությանն անցնելն ասեմ, […]

Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին․ «Փաստ»

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ լրատվակաների միջոցով շրջանառում են Արցախում «հատուկ գործողություն» իրականացնելու թեման։ Ու դրա շրջանակներում խմորվում է այն հարցը, թե իբր Լաչինի միջանցքը հայկական կողմն օգտագործում է ռազմական նպատակներով։ Ու ադրբեջանցիները Հայաստանից օկուպացված տարածքներից ականներ են տեղափոխում Սարիբաբա բարձունք՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե իբր հայերն են Լաչինի միջանցքն օգտագործել ականներ տեղադրելու համար։ Այսպիսով, փաստացի […]

Քվեարկեցին «կոստյումի» երկարակեցության օգտին․ «Հրապարակ»

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ […]

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի