«Բանակցությունները տվել են դրական արդյունք». Արցախի տեղեկատվական շտաբ
                        Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
                
                        
                        
                        
                        



































