21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Փորձաքննություններն այս պահին ընթանում են, մոտական օրերին կունենանք ավարտուն արդյունքներ», – ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է […]

ՌԴ-ի նկատմամաբ պատժամիջոցները ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի վրա չեն ազդել

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա։ Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ «Մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, […]

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: -Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ […]

Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։ «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։ Ըստ նրա՝ Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, […]

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության […]

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։ Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 23:10-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կկանչի Արսեն Թորոսյանին․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության: Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։ «Սիվիլնեթ»-ը հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի