25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2022

Զինվոր է հրազենային մահացու վիրավորում ստացել

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է. Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է՝ ընդդիմությունը հասկացել է, որ հասարակության շրջանում լայն աջակցություն չունի, այդ պատճառով էլ վերադարձավ խորհրդարան: Աղազարյանը ողջունում է ընդդիմության՝ Ազգային ժողով վերադարձը: ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է: «Ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հեռացում ու դա ժողովրդի մոտ չունեցավ արձագանք, ես […]

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով ձերբակալվածներից մեկն արդեն կալանավորվել է

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով ձերբակալված 32-ամյա տղամարդը կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, բավարարել է Վ. Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Ձերբակալված մյուս տղամարդուն՝ Ա. Բ.-ին, կալանավորելու միջնորդությունը դեռևս քննվում է։ Նոյեմբերի 9-ին […]

«Ես վախեցող անձնավորություն չեմ, դրա համար էլ գրել եմ` боевая готовность N1». Սեյրան Օհանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ առաջիկայում «թատրոն» է լինելու, որի ժամանակ իրեն ձերբակալելու են։ Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե հնարավոր է՝ Գլխավոր դատախազը մտնի ԱԺ և մի քանի պատգամավորների, այդ թվում՝ նաև իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու համաձայնություն ստանա։ «Այդ հարցերը […]

«Ալիևի առաջ քրոնիկ գլուխ կախողները թող չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նկատել է․ «Երբ իշխանություններն ամբողջ քառօրյան հաշված ժամերի ընթացքում ավարտում են, իհարկե արտառոց երևույթ է»։ Լրագրողի դիարկմանը, որ ՔՊ-ականները հայտարարել էին, թե «ընդդիմադիրներն ասելիք չունեին, եկան ԱԺ, գլուխները կախ՝ գնացին», Խամոյանն արձագանքել է․ «Ալիևի առաջ քրոնիկ գլուխ կախողները թող չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին։ ՔՊ-ին […]

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական […]

Նկրտումներ՝ ուղղված Հայաստանին եւ ոչ միայն

Նոյեմբերի 11 Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական պետության ղեկավարի ելույթի առանցքային կետերը՝ համապատասխան մեկնաբանությամբ. «Թյուրքական աշխարհի սահմանները շատ լայն են և դուրս են գալիս ներկայիս թյուրքական անկախ պետությունների աշխարհագրական սահմաններից: Ուստի կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների […]

ՏՏ ոլորտը բախվում է ճգնաժամի

Անցնող տարին հետաքրքրական էր աշխարհաքաղաքական զարգացումներով և դրանց ֆոնին մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումներով։ Հայաստանյան տնտեսական կյանքում հատկապես ակտիվ շարժ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան տեղափոխված մեծ թվով ռուսաստանցիների միջոցով, որոնց գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի աշխատակիցներ են։ Շատ դեպքերում ամբողջ ընկերություններ էին իրենց աշխատակիցներով տեղափոխվում այստեղ` խուսափելու ՌԴ դեմ գործադրվող սահմանափակումներից և պատժամիջոցներից։ Սա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի