26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելոււց հետո գնացել է խորհրդակցական սենյակ և այսօր՝ ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավովել է և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ դատավորը մանրակրկիտ ծանոթացել է ներկա պահին քրեական գործում առկա նյութերին, որից հետո որոշում է կայացրել։ Իսկ նշված զարհուրելի հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արթիկի և Անիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, նույն ծառայության Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության ծառայողների, նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների համագործակցված, մեծ ու հսկայածավալ աշխատանքների շնորհիվ։ Մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փարձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ՀՀառողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնի դատաբժիշկները, քանի որ հանցագործությունը բացահայտելու համար անրհարժեշտ էր նաև փորձաքրեագետների ու դատաբժիշկների աշխատանքը, ինչը նրանք կատարել են բավականին մանրակրկիտ ու ֆիքսել են ամեն մի մանրուք։ Երեկ պետք է տեղի ունեանար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չի եկել դատական նիստին և այն հետաձգվել է ու տեղի է ունենալու այսօր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի որոշմամբ ստեղծված օպերատիվ խմբի ծառայողները՝ խմբի ղեկավար ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները` վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի և կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վաչության ծառայողները` վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական բազմակողմանի աշխատանքներ, համագործակցելով ՀՀ ԱԱԾ-ի, Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության, վարչության պետ Կամո Ներսիսյանի ու նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների, բաժանմունքի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 32-ամյա տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը, ում ինքնությունն այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, կասկածվում է նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։
Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։ Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներն ու համագյուղացիները վրեժխնդիր չլինեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ