21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2022

Դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ Հայաստանում սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի։ «Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ… -մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակը իշխանության են և շարունակում […]

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվել է խափանել հայոց ցեղասպանությունը մերժող Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ «Օզը, բացի […]

Նոյեմբերի 9–ի պատվիրատուները․․․ Արծրուն Պեպանյան

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանըգրում է․ «Նոյեմբերի 9–ի պատվիրատուները․․․ 2018 թ․ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս: Մանղալների վրա խորոված, քաբաբ, բեռնատարների թափքերից շամպայն ցողող աղջիկներ, ականջ խլացնող աղմուկ, ճիչեր… Մի կերպ հասա Վերնիսաժ ու երբ հեռացա այնքան, որ աղմուկը թուլացավ […]

Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առջեւ. Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում: «Հարգելի՛ մասնակիցներ, անցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր […]

Նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր, ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր: Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք […]

Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով. Արտակ Բեգլարյան

Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։ «Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր […]

Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։ Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի