08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր, ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր:

Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանիցերը մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին: Այնպես, ինչպես իրենք են ցանկանում մեզ մոռացության տալ մայիսի 8-ի Շուշիի հաղթանակի օրը:

Իսկ մինչ այդ, բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար: Հայ ժողովուրդը պետք է փաստերով ճանաչի ու իմանա նիկոլիզմի ակունքների և նրանց համար իշխանությունը զավթելու նպատակների մասին ողջ ճշմարտությունը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ