22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2022

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը

Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կապանում ՏԻՄ ընտրություններ էին։ Նույն օրը՝ ուղիղ կեսգիշերին, Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը՝ Կապանից կտրելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղերը։ Ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն անօրինական արգելափակելուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի “Ճանապարհային […]

Կրակոցներ Էջմիածնում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ Ժամը 23։30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանի կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղեւոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են […]

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։ Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։  

Ընտակեղծիքների մասով կհարցաքննվեն պատգամավորներ եւ նախարարներ. Ժողովուրդ

Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, եւ որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա: Հիմա պարզվում է՝ իշխանականները […]

2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ

2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում: Այս մասին Կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք կունենանք նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»:

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. Ո՞րն է կառավարության լռության պատճառը. 168 Ժամ

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր […]

Որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել. Հրապարակ

Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։ Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության […]

Ինչպես են դիմավորելու Պուտինին. Հրապարակ

Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի […]

Փաշինյանն ու թիմը մոլորեցնում եւ խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։ Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի