Կրակոցներ Էջմիածնում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ Ժամը 23։30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանի կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղեւոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են ավտոմեքենայից եւ վիճաբանության մեջ մտել Ա. Պետրոսյանի, վերջինիս հոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պետրոսյանի, եղբոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Ավետիս Պետրոսյանի հետ։
Վիճաբանության մասնակիցներից Ա. Քոչարյանը ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրում հայտնաբերել Ս. Բադամյանին, Ա. Մանուկյանին, Ի. Սաֆարյանին եւ Ա. Քոչարյանին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercecdes մակնիշի ավտոմեքենան եւ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։