11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժը Եռատոն է բերել, դուք՝ ազգային նվաստացում. Շարմազանով

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սերժը Եռատոն է բերել, դուք՝ ազգային նվաստացում,այ թուրքի «կոշիկ լպստողներ»։
 
Հանրապետականի վերջին հավաքից հետո որոշ նիկոլական թուրքի «отход»-ներ սկսել են վայրահաչել, թե Սերժ Սարգսյանն ինչու՞ էր մասնակցում հավաքին։
Կան նաեւ նիկոլիզմի հաճախորդներ, որոնք հանրային եթերում Սերժ են քննադատում, բայց Սերժին տեսնում «ավագ ախպեր» են ասում։
 
Ուրեմն հերթով ու շարքով սաղդ լսեք, այ թուրքի ու նիկիլիզմի «հաճախորդներ»։
Սերժ Սարգսյանը միակ ղեկավարն է, որ երկու անգամ Ադրբեջանին հաղթել է՝ 1990-ականներին,եւ 2016-ի Ապրիլյանի ժամանակ։
Սերժ Սարգսյանը ձեր Նիկոլին հաղթած Իլհամին նենց օրի էր հասցրել, որ վերջինս 2016-ի հոկտեմբերի 7-ին լացում էր, թե փակ դռների հետեւում միջազգային հանրությունը ճնշում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Սերժ Սարգսյանն ու իր թիմը ձեր նման Վազգեն Սպարապետի երազանքն ու Արցախյան պայքար չեն ուրացել ,այ թուրքանատօական շահերի սպասարկուներ։
 
Սերժ Սարգսյանն ու Արցախյան պայքարի հերոսները հայ ազգին Եռատոն են պարգեւել, իսկ Նիկոլը՝ պարտության խորհրդանիշ էրատո ջոկատ։
 
Մենք հաղթելու ենք ,Հայը հաղթելու է, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Թույլ չենք տալու ձեզ հասնել ձեր պիղծ ու թրքամետ երազանքներին»։
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ