«Իշխանափոխությունը Հայաստանում միակ հանգուցալուծումն է»․ Նարինե Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ԱԺ երեկվա արտահերթ նիստն իր ողջ ահազարհուր ընթացքով, ՔՊ պատգամավորների ելույթների նվաստ բառապաշարով, դողդոջ ձայներով, սեփական նախընտրական ծրագրին դեմ գնալու փաստը անցած դարի տնտեսագետի՝ համատեքստից կտրված խոսքերով բացատրելու տխեղծ ճիգերով ազգային-պետական ողբերգության վերջնական արարն էր: Պետական անկումի ողջ այս դիմակահանդեսին Փաշինյանի ուրվականն էր, ՔՊ խմբակցությանը էլչիբեյականության […]