22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ․ ԱԽ քարտուղար

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է.

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։
Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։
Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։
Հիմա ճգնաժամ է ստեղծվել, պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անելու նոյեմբերի 9-ով։ Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։
Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։ Ճգնաժամի դրդապատճառը սա է։
ՌԴ հետ հարաբերությունները պայմանագրային են, որում նշված չի այդ պահին դրանք իդեալական են, թե ոչ։ Շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու։
Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են»,-ասել է ԱԽ քարտուղարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ