Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ․ «2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու […]