29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի «ժողովրդավարությունը» դիմադրում է միութենական պետությանը՝ նրան տանելով կործանման

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործչի հետ անդրադարձ է կատարվել Սանկ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ հաշվի առնելով այն կոշտ հռետորաբանությունը, որ վերջին շրջանում ներկայացնում է հայաստանյան իշխանությունը՝ ուղղված ռուս խաղաղապահների գործունեությանը և նոյեմբերի 9-ի համաձայնագրի պարտավորությունների չկատարմանը։ Բանախոսն ընդգծեց, որ հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են շատ ողբալի վիճակում, ինչը չի բխում մեր շահերից, իսկ հայաստանյան իշխանությունն ունի հստակ պրոթուրքական, հակահայաստանյան աշխարհաքաղաքական գիծ։ Նրանք ունեն հստակ հանձնարարություն իրենց աշխարհաքաղաքական, նատօական և թուրքական հովանավորների կողմից՝ փչացնել վերջնականապես Ռուսաստանի հետ հարաբերությունները և Հայաստանը դնել թուրքական զոհասեղանին։ «Մենք, 2018 թ․ սկսած, պետություն չունենք։ Մենք մեկ՝ թուրք-նատօական, մեկ՝ ռուսական, մեկ՝ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների քմահաճույքները կատարող ինչ-որ օբյեկտ ենք, ինչը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որի գերնպատակը իր աթոռը պահելն է»,- նշեց Է․ Շարմազանովը։ Խոսելով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ՝ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ այսօր Երևանից 3 անգամ շատ տարածք է թուրքը մտել Հայաստան, բայց այսօր ինչ-որ կեղծ միութենական օրակարգ են շահարկում։ Բանախոսը մեր խնդիրների ծագման մեջ կարևորեց ռուս-ուկրաինական բախումը՝ հստակ փաստերով ընդգծելով, որ այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ Ուկրաինայում Ռուսաստանն սկսեց նահանջել։ Էդուարդ Շարմազանովը հիշատակեց և կարևորեց նաև Արցախի Հանրապետության Վերածննդի հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքը․ «Գարեգին Նժդեհն ասել է՝ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք, և մեր փրկությունն էլի մեր մեջ է։ այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է, պայքարողին Աստված հովանավորում է ու Աստված երես է թեքում անհավատարիմներից ու կզողներից»,- ասաց նա։ Ամփոփելով տարին՝ քաղաքական գործիչը շեշտեց, որ մենք պետք է գիտակցենք, որ մեր ավագ սերնդի, մեր հասարակության առջև ունենք մեծ պարտք և իրավունք չունենք մեր ապագա սերունդներին անկախ Հայաստանի, հայկական Արցախի փոխարեն թողնել ադրբեջանացված Արցախ և թուրքացված Հայաստան։ Բանախոսը հավելեց, որ 21-րդ դարում պատերազմները միայն զենքով ու կրակոցով չեն լինում, «պատերազմները մարդկանց ուղեղը և հոգիները գողանալով է, բայց հայի ոգին չի կարող մեռնել, հայի ոգին հնարավոր է արթնացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

livenews.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ