21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը հայտնվել է միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալության թղթակիցը: Հոդվածը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները: Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես […]

Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, Հայաստանում՝ անհատական աջակցություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը» 2.ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաստանում՝ անհատական աջակցություն, […]

Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոյի, իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները: Պատճառ […]

Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու

Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքը, ի թիվս մեծ թվով հարցերի, նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հազար մարդ է ապրում, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։ «Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Ռուսաստա՞ն, թե՞՝ Թուրքիա-ՆԱՏՕ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լինե՞լ, թե՞՝ չլինել։ Ռուսաստա՞ն, թե՞՝ Թուրքիա-ՆԱՏՕ։ Ընտրել Ռուսաստանի հետ դաշինքը նշանակում է լինել և հնարավորություն ունենալ ապրելու ավանդական, ազգային ու պետականության արժեքներով։ Ընտրել Թուրքիա-ՆԱՏՕ դաշինքը կնշանակի ինքնասպանություն ու հայոց պետականության գործոնի վերջնական ոչնչացում։ Հետևաբար. Ռուսաստանի հետ ամուր ու երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունների ցարգացումն այլըտրանք չունի»։

Արցախի ու Հայաստանի խնդրիներով իբրև մտահոգ, իբրև աշխարհաքաղաքական բարդ խնդիրներով ծանրաբեռնված լրագրող նաիրի հոխիկյանը, որոշել է շեղվել այս թեմաներից. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ըստ անհրաժեշտության օգտագործվող անձանց քանակի խնդիր այս պահին Հայաստանում չկա և այս փաստը երբեմն-երբեմն հաստատվում է հենց այդ՝ օգտագործվող անձանց կողմից։ Օր ու գիշեր Արցախի ու Հայաստանի խնդրիներով իբրև մտահոգ, իբրև աշխարհաքաղաքական բարդ խնդիրներով ծանրաբեռնված լրագրող նաիրի հոխիկյանը, որոշել է շեղվել այս թեմաներից ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի