03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու

Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքը, ի թիվս մեծ թվով հարցերի, նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հազար մարդ է ապրում, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։

«Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը՝ բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամի մասին, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հազար մարդ էր հավաքվել։

Եթե վառելիքի խնդիր չլիներ, անկասկած, մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։

Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։

Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։

Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից», – Facebook-ում գրել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ