01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացա, որ Պետրոս Ղազարյանին օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։

Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ`կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։
Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։
Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։
Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։
Կսպասեմ քեզ բերդում։
Слабо?»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ