28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոյի, իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները:

Պատճառ N1:

Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոյի, իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից ու Հանրապետականի հնարավոր ազդեցությունից: Պատահական չէ, որ այս դավադիրները, իրենց մահացու մեղքերն ամեն կերպ փորձում են բարդել նախորդների վրա, իսկ որոշների շուրթերով տարածում են լուրեր, իբրև թե իրենց(Նիկոլին) իշխանության է բերել Սերժ Սարգսյանը: Այս կերպ փորձ է արվում թուլացնել ընդդիմության նկատմամբ ժողովրդի հավատը և երկարաձգել Նիկոլի սատկած իշխանությունը:

«Ընդդիմադիր» դաշտի վերոհիշյալ կերպարները հաճույքով են կատարում Նիկոլի իշխանության այդ պատվերը, քանզի հույս ունեն, որ ՀՀԿ նկատմամբ աճող վստահության կորուստն իրենց շանս է տալու «ընդդիմություն խաղալ» և դրսի տերերից ստացվող պատվերով կարողանալու են մինչև վերջ իրականացնել իրենց պրոթուրքական պրոյեկտները:

Չի ստացվելու: Երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի ասած` «մենք ձեր բոլորի մերկությունը տեսել ենք, բայց չենք գայթակղվել»:

Ոչ ոք չի կարողանալու Հանրապետականին թուլացնել և դուրս մղել դաշտից, իսկ արդյունքում` պետականազրկել Հայաստանն ու թուրքի բաժին դարձնել Արցախը: Ղալաթ եք արել բոլորդ` դրսերում և ներսերում:

Հասկանում եք, թե ոչ, Հանրապետականն այսօր կանգնած է հայկական պետականության պահպանման և Արցախի ապագայի գարանտի դերում: Որպես արմատական ընդդիմություն` նրան լռեցնել չե´ք կարողանալու, իսկ որպես իշխանության վրա ազդեցության ձգտող ուժ` նրան կանգնեցնել չե´ք կարողանալու»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ