Եղանակը կտաքանա, բայց տեղումները կշարունակվեն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում մայիսի 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 21-23, երեկոյան՝ 16-18 աստիճան։