Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։
Ընդհակառակը՝ ասել եմ հաճախ բաներ,որ մեծամասնության սրտով չի էլ եղել։
Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։
Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։
Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։
Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։
Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։
Ես ձեւական համախմբման կարիք չունեմ ։
Սա բացառապես իմ անձնական կարծիքն է,բացառապես։
Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝առանց որեւէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։
Հուսահատությունը՝ մեղք է։
Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։
Աստված տա Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ,հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը»։