18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին. Այդ օրվանից տղաներին հետապնդում են իրավապահները. պատգամավոր

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես…

Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը հանկարծակի հանդիպում են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին: Նշված անձի հետ ՈՐԵՎԷ կոնտակտ չի լինում: Դրանում վստահ եմ՝ հաշվի առնելով տղաների պատմածը և, առհասարակ, իրենց պարկեշտությանը: Չեմ կասկածում նաև, որ տղաների վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ իրենց ընտանիքի համար գաղտնիք չէ:

Մի քանի հայացք գցելով՝ Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին:

Այդ օրվանից սկսած տղաներին հետապնդում է երկրի ամբողջ իրավապահ համակարգը՝ Լաչինի միջանցքի փակված լինելու ու հազարավոր այլ անվտանգային խնդիրների առկայության պարագայում ուժայինները՝ Մարիամ Փաշինյանի արած ֆոտոները ձեռքներին շրջում են տղաների բակերում, հարցուփորձ անում հարևաններից:

Այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Առևանգողները ակնհայտ փորձել են վախեցնել երիտասարդին, ճնշել, թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների և փաստաբանների հետ: Բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ մենք զանգում ենք 1-02՝ առևանգման փաստով: Որպես բերման պատճառ նշվում է ապօրինի զենք զինամթերքի կասկածանքը…. 18 տարեկան այս ուսանողի մոտ:

Իսկ Միքայել Գրիգորյանին այսօր ամբողջ օրը հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենա, և վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ:

Զգուշացնում եմ իրավապահներին, որ այս պատմության բացահայտման հարցում լինելու եմ խիստ հետևողական, իսկ այդ տղաները ու իրենց մյուս ընկերներն այնքան են բերման ենթարկվել փողոցային ակցիաների ժամանակ, որ սրանից հաստատ չեն վախենա:

Ինչքան ատելություն պիտի ունենաս, որ քո տարեկից երիտասարդի վրա մասկի շոու ուղարկես ու պահանջես, որ այն տեսանկարահանվի:

Հաջորդը ի՞նչն է լինելու… Փաշինյանների ընտանիքի անդամների անցնելուց խոնարհվելու օրե՞նք…»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ