04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աղոթք հայ ժողովրդի համար

Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդի սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը:
Բազմողորմ Տեր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով:
 
Տեր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս` տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում:
Տեր Աստված մեր, շնորհիր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղիր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության:
 
Նաև, Ողորմած Աստված, հեռացրու ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից,ինչպես նաև բոլոր տներից և ողջ հայոց աշխարհից:
Փրկիր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, և այլևայլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով:
Ցույց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս, ամեն:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ