05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Իշխանական վերնախավը ամանորյա քեֆերի մեջ է. Հրապարակ

Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի վարչապետը։ Հրավիրված են իշխանական եւ իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։

Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի եւ սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։ Բացի այդ, ՔՊ վերնախավն էլ դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները եւ մի քանի ընտրյալներ։ Ոչինչ չի մթագնում այս մարդկանց տոնական տրամադրությունը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ