17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Սերժ Սարգսյանը տղամարդավարի պաշտպանել է Քոչարյանին. Հրապարակ

Արտաշես Մամիկոնիչն սպասում է, որ Սերժ Ազատիչն ազատվի, որ իր նոր գրքերի պրեզենտացիան անի, իսկ դրանք բավականին շա՜տ են: Պարոն Գեղամյան, իսկ հիշո՞ւմ եք, թե մի ժամանակ ինչե՜ր էիք ասում Սերժ Սարգսյանի հասցեին։ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան Գեղամյանն ասել է. «Ես ընդունում եմ իրեն որպես անհատականություն և որպես արժանավոր լիդեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև […]

Պետք է զրկվեն Հայաստանում ապրելու իրավունքից. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ թոռն է ունեցել՝ նախօրեին ծնվել է Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի երկրորդ զավակը։ Ուրախալի լուր՝ անկախ մեր վերաբերմունքից փոքրիկի պապի եւ նրա նախագահության տարիների նկատմամբ։ Ուզում ես սրտանց շնորհավորել, բայց մի փոքրիկ մանրուք, այնուամենայնիվ, խանգարում է դրան։ Բանն այն է, որ այս զույգի առաջնեկը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկրորդը՝ Ֆրանսիայում։ Գուցե […]

Չիլիի պատգամավորների պալատը հատուկ բանաձևով դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը ս.թ. ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ս.թ. ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բանաձև է ընդունել Չիլիի Պատգամավորների պալատը: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի […]

Արցախում ասում էին` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է տարածք հանձնել. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանը: -Հենց այդ անջատման մասով’ մենք պայ­քարում ենք, ցանկանում ենք, որպեսզի ուղղվի Ռոբերտ Քոչարյանի օրոք արված այն սխալը, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային սեղանից, բայց այսօր պաշտո­նական ՍտեփաՆակերտը չունի Հայաստանից տարբերվող դիրքորոշում ոչ մի հար­ցում, Սերժ Սարգսյանն ինչ բարձրաձայնում է, ինչ քայլի գնում է, պաշտոնական Ստեփանակերտը ոչ մի […]

Ով է սպանել «Դղյակի» տիրոջը. նոր հանգամանքներ. Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի […]

Հովիկ Աբրահամյանի խնայողությունից մեկ ժամ անց. Առավոտ

Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին,  որ 797 ծառայողական  մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին,  ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։ Վարչապետի հայտարարությունից 1  ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում,  այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ […]

Միչիգանի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցների կրթական ծրագրում ներառելու օրինագիծը

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաներին այսուհետ կսովորեցնեն Հոլոքոստի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` համաձայն նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի, գրում է Horizonweekly-ն։ Օրինագիծը ներկայացրել է Հանրապետական Կլինտ Կեստոն ու արժանացել է նահանգի Սենատի հավանությանը: Դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխաների համար:  

Բակո Սահակյանը Մանվել Գրիգորյանի հետ այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հաղորդագրության համաձայն Արցախի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ […]

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ու Արցախի ԱԺ խմբակցություններին

Այսօր՝  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ փորձելով հասկանալ՝ Ինչու՞ միայն երեկ վարչապետը ԱԺ ամբիոնից  հայտարարեց,  որ անձամբ հետամուտ է լինելու մենաշնորհների վերացմանը, չէ՞ որ այդ խնդիրը վաղուց կար մեզանում: Անդրադառնալով այս հարցին՝ Շարմազանովն ասաց՝ գոնե օրենքով սահմանված է՝ մենաշնորհներ չպետք է լինեն մեր երկրում, պետք է լինի հավասարություն, բայց դժվարացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի