17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով է սպանել «Դղյակի» տիրոջը. նոր հանգամանքներ. Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի որդին՝ 1976 թվականին ծնված Արա Մովսիսյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ռեստորանում, ուր հավաքված են եղել մեծ թվով տղամարդիկ, վիճաբանություն էր ծագել Արա Մովսիսյանի ու Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի միջեւ Արման Փափազյանի պատճառով, սակայն Արմանը չէր սպանել ընկերոջը:

Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Արա Մովսիսյանը, մինչդեռ Արման Փափազյանը իր վրա է վերցնել ծանր այս հանցանքը՝ փորձելով իրավապահներին համոզել, որ հենց ինքն է կատարել: Ի դեպ, Արա Մովսիսյանի ձերբակալման փաստը հաստատեցին նաեւ ոստիկանությունում՝ հավելելով, որ նա ոստիկանություն է ներկայացել գիշերը, մի քանի օր էլ նրան էին փնտրում: Այս թեմայի շուրջ պաշտոնական այլ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց. գործը նախաքննության փուլում է: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Գուրգեն Ավետիսյանին սպանելու, այնուհետ դին «Դղյակ» խանութի դիմաց տեղափոխելու մասին նախնական տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ