15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ու Արցախի ԱԺ խմբակցություններին

Այսօր՝  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ փորձելով հասկանալ՝ Ինչու՞ միայն երեկ վարչապետը ԱԺ ամբիոնից  հայտարարեց,  որ անձամբ հետամուտ է լինելու մենաշնորհների վերացմանը, չէ՞ որ այդ խնդիրը վաղուց կար մեզանում:

Անդրադառնալով այս հարցին՝ Շարմազանովն ասաց՝ գոնե օրենքով սահմանված է՝ մենաշնորհներ չպետք է լինեն մեր երկրում, պետք է լինի հավասարություն, բայց դժվարացավ մեկնաբանել՝ ռեալ  իրականության մեջ իրավիճակն ինչպիսին է: Ասաց՝ ինքը մասնագետ չէ, որ այս թեմայի վերաբերյան վերլուծություններ անի, բացի այդ՝  հիշեցրեց՝ վերոնշյալ հարցի մասին խոսել են ավելի կոմպետենտ գործիչներ,  այդ թվում՝ վարչապետը:

«Կոռուպցիան ախտ է: Դրա դեմ պիտի քայլեր ձեռնարկենք: Միայն իշխանությունը չէ, որ պետք է քայլեր ձեռնարկի:  Դրա դեմ պիտի պայքարենք բոլորս», – ասաց Շարմազանովը:

Այնուհետև Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Արցախի ժողովրդին ու ԱԺ խնբակցություններրին:
« Նրանք այսօր  հայտարարությամբ հանդես եկան, դատապարտեցին Կիպրոսի հույների  ցեղասպանությունը:  Որպես ծագումով հույն՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց:

Վերջիններս ապացուցեցին՝ Արցախը ժողովրդավարական արժեքների և մարդկային բարձր արժեքների ջատագով է», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ