21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանի խնայողությունից մեկ ժամ անց. Առավոտ

Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին,  որ 797 ծառայողական  մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին,  ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։

Վարչապետի հայտարարությունից 1  ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում,  այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ մի քանի րոպե կանգնելով՝ ականատես եղանք, թե քանի պետական պետհամարանիշներով,  որոնց թվում էին նաև ուժային կառույցներին սպասարկող, ավտոմեքենաներ են մոտենում երեխաներին՝ դպրոցից տուն տանելու համար։ Ինչպես հայտնի է,  այս դպրոցում շատ են մեծահարուստների և բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները։

Երեխաների դեմ ոչինչ չունենք,  պարզապես նրանց՝ հարմարավետ պայմաններով տուն հասնելը ոչ թե պետության հաշվին պետք է լինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ