15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է զրկվեն Հայաստանում ապրելու իրավունքից. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ թոռն է ունեցել՝ նախօրեին ծնվել է Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի երկրորդ զավակը։ Ուրախալի լուր՝ անկախ մեր վերաբերմունքից փոքրիկի պապի եւ նրա նախագահության տարիների նկատմամբ։ Ուզում ես սրտանց շնորհավորել, բայց մի փոքրիկ մանրուք, այնուամենայնիվ, խանգարում է դրան։

Բանն այն է, որ այս զույգի առաջնեկը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկրորդը՝ Ֆրանսիայում։ Գուցե ոմանք կասեն՝ ազատ աշխարհ է, ով որտեղ ուզի, կարող է երեխա ունենալ, կարեւորը, որ նորածինները հայ են։ Բայց, ըստ իս, ուղղակի խայտառակություն է, որ երկրի նախկին նախագահի թոռները ծնվում են ոչ թե հայրենիքում, այլ արտերկրում։

Ինչքան պետք է մարդը չհարգի այն պետությունը, որի նախագահն է եղել, որ հարսին ուղարկի ծննդաբերելու օտար հողում։ Այնպես, ինչպես այլ երկրի քաղաքացիություն մուրացող հայ գաղթականները, որոնք անպատմելի զրկանքների են գնում, կեղծիքների դիմում, տարիներով էմիգրացիոն ճամբարներում ապրում, որ արժանանան ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում կեցության իրավունք կամ քաղաքացիություն ստանալու բախտին եւ ազատվեն հայկական անձնագրի «ծանր բեռից»։

Եվ եթե անապահով ու կարիքից արտագաղթող շարքային քաղաքացիներին կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, ապա, մեղմ ասած, ֆինանսական եւ այլ դժվարություններ չունեցող Քոչարյաններին հասկանալ պարզապես հնարավոր չէ։ Իսկ եթե ավելի խիստ արտահայտվենք, ապա բոլոր նրանք, ովքեր մասնակցում են գրին-քարտի խաղարկություններին, զարտուղի ճանապարհներով վիզաներ ստանում, փորձում փախչել իրենց հարազատ երկրից, այլ երկրներում վարկաբեկում Հայաստանի Հանրապետությունը, պետք է ուղղակի զրկվեն երբեւէ Հայաստանում ապրելու, գործունեություն ծավալելու, որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ