15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը տղամարդավարի պաշտպանել է Քոչարյանին. Հրապարակ

Արտաշես Մամիկոնիչն սպասում է, որ Սերժ Ազատիչն ազատվի, որ իր նոր գրքերի պրեզենտացիան անի, իսկ դրանք բավականին շա՜տ են: Պարոն Գեղամյան, իսկ հիշո՞ւմ եք, թե մի ժամանակ ինչե՜ր էիք ասում Սերժ Սարգսյանի հասցեին։

«Հրապարակ»-ի հարցին ի պատասխան Գեղամյանն ասել է. «Ես ընդունում եմ իրեն որպես անհատականություն և որպես արժանավոր լիդեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության։ Հիշեք նրա ամենահամարձակ քայլերը հանուն հայության, ու ես շատ լավ գիտեմ` ինչ եմ ասել, ինչու:

Հա, ես քննադատել եմ իրեն, Սերժ Սարգսյանն է․․․ նու, շրխկոցով պատասխանել է ինձ: Մենք 2007թ. դեկտեմբերին երկուստեք մտերմիկ զրույցի ժամանակ հասկացանք ամենակարևորը, որ երկուսս էլ շատ ենք սիրում մեր երկիրը, և այդով ամեն ինչ ավարտվեց»: Ամենամեծ «պաեդինոկը» ո՞րն է եղել նրա հետ։

«Պաեդինոկ, որպես այդպիսին, չի եղել, ավելի շատ ես լարված հարաբերություններ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանը, այն ժամանակ լինելով Պնախարար, ի պատիվ իրեն` տղամարդավարի ու համոզմունքով պաշտպանել է Քոչարյանին. մեր հակասությունն այդ հողի վրա էր»: Հրեն, ասում են՝ Քոչարյանը հետ է գալիս քաղաքականություն։ «Չեմ կարծում, շարունակեմ ասելիքս. Սերժ Սարգսյանը քինախնդիր մարդ չէ, քինախնդիր են լինում թույլերը»»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի յաս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ