15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել […]

Սպորտի նախարարը ամեն հարցի չի պատասխանում

Պետական կառույցներում ծառայողական ավտոմեքենաների կրճատումը չի շրջանցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: Նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվել է 14 ավտոմեքենա: Լրագրողները փորձեցին նախարարից հետաքրքրվել, թե կադրային կրճատումներ նախատեսվո՞ւմ են նախարարությունում, սակայն Գաբրիել Ղազարյանը չպատասխանելով հարցին՝ հեռացավ:

ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել է 99.8 տոկոսով

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  նշեց՝  բյուջեից Արտաքին գործերի նախարության բոլոր նախատեսված ծրագրերի համար համապատասխան գումարներ է հատկացվել: «Ընդհանուր առմամբ, ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել […]

ԸՕ շուրջ ի վերջո կոնսոլիդացիա տեղի ունեցավ. Կարինե Աճեմյան

Ինչպես հայտնել ենք,  երեկ  Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը  Henaran.am-ի հետ զրուցում ասաց.  ‹‹ԸՕ-ն ԱԺ-ում քվեարկվում է և անցկացվում ձայների երեք հինգտերերդով: Ի վերջո,  կողմ քվեարկեց 102 պատգամավոր:   Ընտրական օրենսգրքի քվեարկությունն անցավ օրենքի շրջանակում››: Կարինե Աճեմյանը […]

Դպրոցներում դրամահավաքության հետ կապված ահազանգերը պարզաբանվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նդրադառնալով դպրոցներում  դրամահավաքության խնդրին, նշեց, որ  հուրախություն բոլորին այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է: «Տասնհինգ ահազանգ ենք ունեցել, և դրանք հիմնականում անանուն են եղել և  դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե  «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նամակ էր հղել նախարարին՝ ներկայացնելով դրամահավաքության դեպքեր, […]

Դպրոցականի մայրն ու քույրը դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն՝ նկատողության համար

Դաղստանում աշակերտի բարեկամները դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն այն բանի համար, որ նա երեխային նկատողություն է արել ու խփել վզին։ Ոստիկանների տվյալներով՝ ռուսաց լեզվի 44-ամյա ուսուցչուհին տեսել է, որ տղան իրեն լավ չի պահում, չի թողնում դասարանցուն՝ նստել նստարանի մոտ։ Կինը նկատողություն է արել աշակերտին, սակայն նա շատ կոպիտ է պատասխանել։ Դրանից հետո ուսուցչուհին թեթեւ […]

Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը.Հովհաննես Խանգելդյան

«Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, այդ օրը գրանցվել է 575 ահազանգ՝ տարածքներում և ենթակառուցվածքների վնասվելու ու տուժելու կապակցությամբ»,-այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: «Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը։ Մեր քաղաքացիներն […]

Վերջին զանգի արարողությունները կսկսվեն մեկ րոպե լռությամբ.Նարինե Հովհաննիսյան

«Ուղիղ 50 օր առաջ Վերջին զանգի տոնը վտանգված էր, սակայն մեր հերոսների կյանքի գնով մենք կկարողանանք նշել այն»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Վաղը հանրապետության 1400 դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս, կհնչի վերջին զանգը: Յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրել Վերջին զանգի իր սցենարը: Վերջին զանգի արարողությունները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի […]

«Սերմնաբջիջների պահպանության» սենսացիոն նախագիծը տեղ չհասավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց  պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում: Կառավարությունը մերժեց նախագիծը` հիմնավորելով, թե սերմնաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի