15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԸՕ շուրջ ի վերջո կոնսոլիդացիա տեղի ունեցավ. Կարինե Աճեմյան

Ինչպես հայտնել ենք,  երեկ  Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը  Henaran.am-ի հետ զրուցում ասաց.  ‹‹ԸՕ-ն ԱԺ-ում քվեարկվում է և անցկացվում ձայների երեք հինգտերերդով: Ի վերջո,  կողմ քվեարկեց 102 պատգամավոր:   Ընտրական օրենսգրքի քվեարկությունն անցավ օրենքի շրջանակում››:

Կարինե Աճեմյանը նշեց՝ անկախ որոշակի անհամաձայնություններից և պնդումներից, թե կոնսենսուս չկայացավ՝ ՕԸ-ի շուրջ, ամեն դեպքում,  կոնսոլիդացիա տեղի ունեցավ:

‹‹Մենք ցանկանում էինք  քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցված ԸՕ ունենալ: Դրանում, կարծում եմ,  ոչ ոք կասկած չունի, քանի որ իշխանույթուններն ականջալուր եղան ընդդիմության բոլոր առաջարկներին, քննարկումներ անցկացվեցին: Նույնիսկ կային դրույթներ, որ սկզբում անընդունելի էին համարվում, բայց հետո ընդունվեցին:  Ես կարծում եմ, որ ԸՕ շուրջ  կոնսոլիդացիա տեղի ունեցավ ի վերջո, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից ևս  կողմ քվեարկողներ եղան››, – ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ