29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց /վիդեո/

ԱԺ-ում արտահերթ նիստի  մեկնարկեց խնդրահարույց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյո՞ք իշխող ուժը պատրաստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի 3-րդ ընթերցումից հետո կհրավիրի արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռքբերված համաձայնությունները կմտցնի ԸՕ-ի նախագծի մեջ»,- ասաց Զուրաբյանը:

Պատգամավորի խոսքին արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը: Վերջինս  շեշտեց՝  որքայն լայն կոնսենսուս լինի, այնքան ավելի լավ կլինի և ԸՕ նկատմամբ վստահությունն ավելի բարձր կլինի:

«Պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո հաջողվի ընտրել փոխադարձ ընդունելի մեխանզիմներ, մենք պատրաստ կլինենք հրավիրելու արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկություններ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Հնարավորություն կլինի նաև արտահերթ նիստում անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից դուրս»,- ասաց  Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը  մինչ նախագծի քվեարկությունը  շեշտեց՝ իրենք դեմ կքվեարկեն:

Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ