Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը.Հովհաննես Խանգելդյան
«Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, այդ օրը գրանցվել է 575 ահազանգ՝ տարածքներում և ենթակառուցվածքների վնասվելու ու տուժելու կապակցությամբ»,-այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը։ Մեր քաղաքացիներն էլ են շատ ակտիվ մասնակցել հասցված վնասի արագ վերականգնմանը»,- նշեց Խանգելդյանը:
Խանգելդյանի խոսքով՝ երևույթը բնորոշ է տվյալ ժամանակաշրջանին. արտասովոր էր, որ այն սկսվեց մայրաքաղաքից:
Սովորաբար քամու ուժգնացումները առաջինը լինում են Սյունիքի մարզում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, ժամը 15:00-ին Երևան քաղաքում գրանցվել էր մինչև 24 մ/վրկարագությամբ քամի, իսկ Ժամը 16:00-ի դրությամբ Երևանում քամու ուժգնությունը կազմել էր 28 մ/վրկ: Ուժեղ քամի էր գրանցվել նաև Արմավիրի, Արագածոտնի, Լոռու մարզերում: Մայրաքաղաքում և վերոնշյալ մարզերում վնասվել էին տանիքների թիթեղներ, կոտրվել էին բազմաթիվ ծառեր: Այս մասին հայտնել էին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից: