21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

«Սերմնաբջիջների պահպանության» սենսացիոն նախագիծը տեղ չհասավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց  պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:

Կառավարությունը մերժեց նախագիծը` հիմնավորելով, թե սերմնաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ