15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Հարկատուն նորից կվճարի դատավորների փոխարեն

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությանը հատկացնել 3 հազար 630 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշման` «Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պարտականությունները կատարելու համար կրկին հատկացվեց 3 հազար 630 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: 3 հազար 630 եվրոյին համարժեք ՀՀ […]

Ստեփանակերտում ապաստանած արցախցիներն արդեն վերադարձել են իրենց տները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում  նշեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում  իրենց բնակավայրերը լքած քաղաքացիներին և՛ բնակարաններով, և՛ առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով ապահովելու համար  նախարարությունը  ջանք չի խնայել: «Այն քաղաքացիները, որոնք մնում էին մասնավորապես Ստեփանակերտում, հյուրանոցներում, վերադարձել են՝ մի դեպքում կոնկրետ իրենց բնակավայրեր, մյուս դեպքում` Արցախի այլ բնակավայրեր և բնակարաններ: Բնականաբար, այդ ուղղությամբ տարվող […]

Տարածաշրջանում վերջին 7 օրերին գրանցվել է 5 երկրաշարժ

Ս.թ. մայիսի 19-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մայիսի 20-ին 3 բալուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օլտու քաղաքից 43 կմ դեպի հյուսիս- արևելք: Հաջորդ օրը Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ […]

Չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահե Արգամի Եղոյանը: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 41 ավտոմեքենա կկրճատվի

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հայտարարության      դրույթների  իրագործման վերաբերյալ: Նախարարն ընդգծեց՝ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Մեքենաների […]

Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է․ թուրք հոդվածագիր

Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և  դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը: Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) […]

Բուհերում սովորող հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Լյուդմիլա Սարգսյանի հարցը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Նախարարը շեշտեց՝ այդ ոլորտում աշխատանքներ են իրականացվում: «Մասնավորապես` բուհերի մասով […]

Կառավարությունը հաստատեց երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման կարգը

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ ըստ այդմ՝ հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը (հոգաբարձությանը, խնամատար […]

Վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց  գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում: «Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ, վառելիքի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի