15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հաստատեց երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման կարգը

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ ըստ այդմ՝ հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը (հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին) և միայն  դրանց անհնարինության դեպքում՝  շուրջօրյա խնամք իրականացնող  որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:

«Բացի այդ, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին  հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ»,- նշեց աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի տեղակալը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ