Տարածաշրջանում վերջին 7 օրերին գրանցվել է 5 երկրաշարժ
Ս.թ. մայիսի 19-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մայիսի 20-ին 3 բալուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օլտու քաղաքից 43 կմ դեպի հյուսիս- արևելք: Հաջորդ օրը Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Զաքաթալա քաղաքից 24 կմ դեպի արևմուտք: Երկու ստորգետնյա ցնցում տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք և 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) Իրանի Թավրիզ քաղաքից 53 կմ դեպի հյուսիս-արևելք: Մայիսի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցված սեյսմիկ իրադարձության ուժգնությունն էր 3-4 բալ (մագնիտուդ 2.7):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: