04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց  գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում:

«Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ, վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր եւ այլն»,- նշեց  վարչապետը:

Նշված հաշվետվություններում ներկայացվելու են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձեռքբերված նվազագույն եւ առավելագույն գները, հաղթողների միջին գները, այդ գների միջեւ ստանդարտ շեղումը եւ այլն, ինչպես նաեւ կարելի է տեսնել, ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն եւ առավելագույն գները, հաղթողի առաջարկած գինը:

«Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով եւ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում փնտրելով հետաքրրքող պարամետրերը, ինքնուրույն ձեւավորել հաշվետվություները»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ